Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր…

Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր…
17.07.2023 | 19:21

Մարդ պետք է հաստատուն արժեքներով ապրել գիտենա: Ասացին, թե մարդասիրությունը, հայրենասիրությունը, բարությունը, գեղեցիկն ու հուզականը, հոգևորն այս աշխարհի արժեքներն են...։ Ապրեցի՜, ապրեցի դրանցով ու հասկացա դրանցից յուրաքանչյուրի արժեքը: Մի օր էլ երբ հասնում ես գիտակցական մի աստիճանի,հասկանում ես, որ չընկրկելդ տեսակ է, լավատեսությունդ և կամքդ բնավորություն, ուժեղ մնալը՝ գենետիկ ու ճակատագրական, սկզբունքներդ հիմնավոր, անխախտ և խորը, իսկ հոգիդ՝ հաստատուն... Թումանյանը կասեր՝ Իմ հոգին հաստատ է, ինչքան էլ ալեկոծություններ ունենա:

Ապրեցի սակայն այս մեծ ու իրական աշխարհից հեռու, որն էդպես էլ չգծագրվեց, ես իմ ինքնաբավ աշխարհն ունեմ, ի՛մը...

Ավելին, իրականը գնալով՝ ավելի ու ավելի հեռացա՜վ, մարդը՝ փոքրացավ, սև հոգիներն ու կեղծիքը շատացան, քողարկված այդ արժեքներով:

Այս իրական ու կեղծիքի մեջ շաղախված աշխարհում ասում ենք՝ սեր, պատիվ, հավատարմություն, հայրենասիրություն և նվիրում, սկզբունք..., սիրուն բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր…

-Սո՛ւտ է։

Ես էլ սիրում էի այդ գեղեցիկ բառերը, բայց մի օր կյանքի ուրացումներն ու ապտակները, որոնց արժանացա, ոչ արդարացիորեն՝ աչքերս բացեցին ու սովորեցրին հարգել բառն ու խոսքի արժեքը, շատ արժեքավոր բաներ փոխվեցին իմ ներսում, որոնց մասին չեմ խոսում, այլ միայն լռում եմ գիտակցաբա՛ր:

Երբ կորցնում ես հավատն առ մարդը, երևույթը, խոսքը...

Մարդ պիտի կարողանա Էջ առ էջ թերթել իր անցյալի ապրվածն ու ներկայի ապրվողը։ Եթե դա ապրել է ու դրանով իմաստնացել՝ կհասկանա:

Եթե չես կեղծել կյանքդ...

Հակառակն իմաստ չունի, երբ չունես ներս ու դատարկ ես, ուրեմն արդեն ուշ է...

Մարդ պիտի կարողանա ինքն իր հետ մի քիչ բնություն լինի, մի քիչ գիշեր ու լուսաբաց, ու դեպի երկինք նայի հաճախակի, պիտի կարողանա ապաշխարի։

Այն, որ նեղ վիճակում հանկարծ հիշում է փրկության մասին ու Աստծուն, այդ պահին թող շշնջա խղճին՝ «խաղու՞մ» է, թե՞ անկեղծանում, ու փորձի պատասխանել՝ ստե՞լ է, թե՞…

Իսկ ես «իմ մոլորակի» երազողը կմնամ, որքան էլ այս աշխարհը ցավեցնի, «մտերիմներն» օտարանան, արժեքներն ախորժակների խառնվեն, անուրջներ ջնջվեն ու գեղեցկություններ...

ՈՒ էդպե՜ս…

Իսկ աշխարհս ավիրողին, միշտ էլ իր չափի պատիժը գալու է...

Կապ չունի, որ փոքրուց ներսումս գեղեցիկն են արմատացրել ու սնուցել՝ չարին բարով պատասխանելու փոխարեն:

Ներմանը պետք է արժանանալ, երբ ներողություն խոսքի արժեքը գիտես...

Իսկ ես հոգի չունեմ, ես այն վաղուց եմ նվիրել...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 3760

Մեկնաբանություններ